▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վատացել է Ֆլորա Մարտիրոսյանի ԱՄՈՒՍՆՈՒ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

 

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում մահացած երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը մինչեւ շաբաթվա վերջ անպայման կտեղափոխեն Հայաստան:

Այս մասին գրում է news.am-ը `հղում անելով Ֆլորա Մարտիրոսյանի անձնական օպերատոր Արթուր Հովհաննիսյանին, ով սակայն  Այլ մանրամասների չէր տիրապետում:

news.am-ը նաև գրում է, որ փորձել է մանրամասներ ճշտել  Ֆլորա Մարտիրոսյանի` ԱՄՆ-ում բնակվող քրոջ որդուց` Մանուկից: Նա ասել է, որ դեռեւս հայտնի չէ աճյունը Հայաստան տեղափոխելու օրը, այժմ զբաղված են ամերիկյան թղթաբանությամբ:

Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում, սակայն օրը դեռեւս հայտնի չէ: Հայտնի երգչուհու հուղարկավորությունը կկայանա Հայաստանում: Այստեղ կորոշեն, թե որտեղ կհուղարկավորեն հայտնի երգչուհուն` Կոմիտասի անվան պանթեոնում, թե՝ քաղաքային պանթեոնում:

Մանուկը նշել է, որ Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները բժիշկների, հիվանդանոցի դեմ դատական գործ սկսելու մտադրություն չունեն: Նա հաստատել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե վատացել է սիրված երգչուհու ամուսնու` Հրահատ Գեւորգյանի առողջական վիճակը: Նախկինում եւս նա առողջական խնդիրներ ուներ, սակայն այժմ դրանք սրվել են:

Հայաստանի ժողովրդական արտիստուհի, հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ում։ Նա 55 տարեկան էր:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more