|
«Մի քանի օր առաջ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շրջանառության մեջ է դրել մի գաղափար, որով առաջարկվում է շուրջ 220 հազար անբարեհույս վարկառուների՝ պետական աջակցության ծրագիր, այսինքն՝ ի՞նչ ա ասում, օրինական ընտրակաշառք ա էս մարդը բերել-դրել շրջանառության մեջ»։ Այսպիսի հայտարարություն արեց փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորիկ Նորիկյանը՝ ֆեյսբուքյան եթերում։ «Շուրջ 600 հազար մարդու էս մարդիկ պաշտոնապես ընտրակաշառք են բաժանում»,- նկատեց Նորիկյանը։ Ըստ նրա, պոպուլիզմով հնարավոր չի պետություն կառուցել, իշխանություն պահել։ «Մենք տեսել ենք պոպուլիզմի ամենածայրահեղ ծանր հետևանքները մեր պետության վրա, և էս առումով ինձ համար անհասկանալի է հանրային անտարբերությունը․ որևէ մեկը չի կարող որևէ իշխանության մանդատ տրամադրել, որ նա պետության բյուջեի միջոցները մսխի»,- նշեց Նորիկյանը։ |
«Վարկառուներին պետական աջակցության ծրագիր տրամադրելն ընտրակաշառք է»․ Նորիկ Նորիկյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


