|
«Ըստ քննության արդյունքներով առկա տվյալների՝ վարկածը շարունակում է մնալ այն, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի, որի ժամանակ սպանվել է այս գործով ձերբակալվածի եղբայրը»,- անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը, ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ փետրվարյան միջադեպից հետո ոստիկանությունը ձեռնարկել է գործողություններ՝ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ։ Դիտարկմանը՝ տրամաբանությունը հուշում է, որ դեպքը կարող է շարունակություն ունենալ, Սարգսյանն ասել է, որ ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվում, ոստիկանական հենակետեր կան տեղադրված՝ հետագա անցանկալի հետևանքներից խուսափելու համար։ Դիտեք նաև՝ Հնարավոր չէ՞ր կանխել վենդետան Մերձավանում ՀՀ ՆԳՆ խոսնակը վստահեցնում է` փետրվարին Գրիգոր Օհանյանի սպանությունից հետո երկար ժամանակ Մերձավանում հենակետեր են եղել, հերթապահություն է իրականացվել։ «Տասնյակ անգամից ավել ինֆորմացիաներ ենք ունեցել, որ ինչ–որ հատվածում պետք է հավաքվեն, միջանձնային հարցերի շուրջ ինչ–որ պարզաբանումներ անեն։ Ոստիկանները գնացել են, եղել են դեպքեր, որ տեղում են հայտնաբերվել ու ներկայացվել բաժին, և եղել են դեպքեր, որ իրենք չեն հասցրել հասնել իրենց նշված վայրը»։ Նարեկ Սարգսյանը վստահեցրեց, որ ոստիկանությունն աշխատանքներ է կատարել նաև Ախտոյանների ընտանիքում ապօրինի զենք–զինամթերք գտնելու ուղղությամբ։ Մարդիկ են տարվել ոստիկանություն, սակայն նրանց մոտ ոչինչ չի հայտնաբերվել։ ***
Դիտեք նաև՝ *** ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին Մերձավանում կատարված հանցագործության բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ որոշ մանրամասներ է ներկայացնում։ |
«Վարկածն այն է, որ սա շարունակությունն է փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի»․ Նարեկ Սարգսյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


