▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանին բուժօգնություն դիտավորյալ չի տրամադրվում, ցանկանում են զրկել կյանքից․․․ Փոստանջյան

Վարդան Ղուկասյանին բուժօգնություն դիտավորյալ չի տրամադրվում, ցանկանում են զրկել կյանքից․․․Զարուհի Փոստանջյան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում հայտնում է․ «ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Վարդան Ղուկասյանին։ Ինչպես նա հայտնեց, ամբողջ գիշեր գրեթե չի քնել՝ կրծքավանդակի և թևերի շրջանում ունեցած ցավերի պատճառով։ Հավանաբար նաև խցի պայմաններն են նպաստում, որպեսզի այս վիճակը շարունակվի նրա մոտ, բայց ամենակարևոր պատճառն այն է, որ չի տրամադրվել համապատասխան բուժօգնություն։

Ըստ էության, մինչև հիմա Վարդան Ղուկասյանին անհրաժեշտ բուժօգնությունը դիտավորյալ չի տրամադրվում ՀՀ իշխանությունների կողմից, սա արդեն խոսում է այն մասին, որ պարոն Ղուկասյանին իրապես ցանկանում են զրկել կյանքից, այլ կերպ սա չեմ կարող մեկնաբանել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more