▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանի տան մոտից բերման են ենթարկվել 4 հոգի՝ սպանության փորձի մեղադրանքով

Կալիֆորնիայում, «Հանրային Ձայն» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի բնակության հասցեի մոտից, հունվարի 3-ին ոստիկանները կալանավորել են 4 հոգու։

Asekose.am-ի աղբյուրը նշում է, որ նրանք մեղադրվում են ապօրինի զենք-զինամթերք կրելու ու սպանության փորձի համար։ 

Նշենք, որ, ըստ մեր աղբյուրի,  սա նման երկրորդ դեպքն է․ 2023-ի դեկտեմբերի 17-ին նույն հասցեից, նույնպես սպանության փորձի մեղադրանքով, կալանավորվել է  Պերուից անօրինական ԱՄՆ ներգաղթած՝ 1992 թվականին ծնված, նախկինում դատված Ջիմի Հերմանդեսը։

Հավելենք, որ ըստ Asekose.am-ի աղբյուրի, Վարդան Ղուկասյանը վստահ է, որ երկու դեպքերում էլ՝  հետքերը տանում են Հայաստան։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more