▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Մինասյանը հեռանում է Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբից

Վարդան Մինասյանն ու մարզչական շտաբը հեռանում են Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Վարդան Մինասյանը:

«Ես, որպես մարզիչ, չեմ շարունակելու աշխատանքս «Արարատ-Արմենիա»-ում: Ես մոտիվացիա ու էմոցաների չունեմ: Սրանք այն երկու կարևոր բաներն են, որոնք մարզիչը պետք է ունենա: Եվ այս ամենը վերաբերում է ներքին առաջնությանը: Եվ ես չգիտեմ, թե սա որքան կտևի` վեց ամիս, մեկ տարի»,- նշել է մարզիչը:

Նշենք, որ Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիա»-ն դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն ու կրկնակի սուպերգավաթակիր՝ նվաճելով նաև Հայաստանի գավաթը։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more