▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի աշխատակազմը գնումներ է կատարել Խաչատուր Սուքիասյանի ապահովագրական ընկերությունից

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ գրել էինք, որ ոստիկանությունը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր գնում է կատարել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերությունից՝ 39 մլն 984 հազար դրամի ԿԱՍԿՈ ծառայություն է ձեռք բերել։ Պարզվում է՝ այս ընկերությունից գնում կատարել է նաեւ վարչապետի աշխատակազմը՝ 165 հազար դրամի ԱՊՊԱ է ձեռք բերել, տարածքային կառավարման նախարարությունը՝ 224 հազար դրամի, Տավուշի մարզպետարանը՝ 165 հազարի, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն՝ 143 հազարի, Կադաստրի կոմիտեն՝ 905 հազարի, քրեակատարողական ծառայությունը՝ 2 մլն 761 հազարի, ԱԺ-ն՝ 4 մլն դրամի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը՝ 121 հազարի չափով։

Պայմանագրերը կնքվել են 2023 թ․ հունվարի 1-ից հետո, մեկ անձից գնման ընթացակարգով, առանց մրցույթի։ «Նաիրի ինշուրանս» ընկերության հետ որեւէ պայմանագիր չի կնքվել, «ՌԵՍՈ»-ի հետ կնքվել է 1 պայմանագիր․ շրջակա միջավայրի նախարարությունը՝ 459 հազար դրամի, «Ինգո Արմենիա»-ի հետ պետական մարմինները 8 պայմանագիր ենք կնքել, ընդհանուր արժեքը՝ 5 մլն 246 հազար դրամ։ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի հետ՝ 14 պայմանագիր, ընդհանուր արժեքը՝ 1 մլն 841 հազար դրամ։ «Արմենիա ինշուրանս»-ի հետ՝ 4 պայմանագիր, ընդհանուր՝ 3 մլն 994 հազար դրամի։ «Սիլ ինշուրանս» ընկերության հետ պետական մարմինների կնքած պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 48 մլն 487 հազար դրամ, 4 անգամ ավելի, քան մյուս բոլորի հետ կնքված պայմանագրերը միասին վերցրած։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more