▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում

Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

Հարոյանը նշել է, որ 15 տարում 92 խաղ է անցկացրել, ժամանակն է հրաժեշտ տալու:

«Պատճառն էլ կասեմ, քանի որ բան չունեմ թաքցնելու: Մի անգամ փորձեցի աշխատել մեր նորանշանակ մարզչի հետ, չստացվեց: Երկրորդ անգամ չեմ ուզում, որովհետև չի ստացվելու: Շնորհակալություն բոլորին այսքան տարիների վստահության համար: Հաջողություն եմ մաղթում իմ ազգային հավաքականին»,- նշել է նա:

Այսօր հայտնի դարձավ, որ ազգային հավաքականը կգլխավորի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

 

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more