▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալը 7 ամիս առաջ հնչած կրակոցների մասնակից է եղել

«ԱրմԼուր»-ը գրում է, որ կայքի բացառիկ տեղեկությունների համաձայն Վալոդյա Գրիգորյանի ենթադրյալ սպանություն կատարարող անձը Գևորգն է, որը դեռևս 7 ամիս առաջ հնչած կրակոցների մասնակիցն է եղել։

Հիշեցնենք՝ ՆԳՆ-ից հայտնել են, որ Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է։ Վաղարշապատի բաժին է ներկայացվել մեկ անձ, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք:

Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է:
Նշենք, որ նախաքննության ընթացքում քննչական գործողությունների արդյունքում սպորտային պայուսակի մեջ հայտնաբերված մարզասրահի այցեքարտի միջոցով են հայտնաբերել սպանություն կատարող անձին: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
Նշենք նաև, որ այսօր վաղ առավոտից ոստիկանության զորքերը և սևբերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում Մերձավանում: Իրավապահները սպանություն կատարած անձի անունը դեռևս գաղտնի են պահում։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more