▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն առաջիկա ժամերին քննելու է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը, լրագրողներին հայտնել է նրա պաշտպան Տիգրան Եգորյանը։
Իրավապահներն այսօր խուզարկություններ էին իրականացրել Վահան Քերոբյանի արդեն նախկին աշխատասենյակում։ Գործին առնչվող նյութեր հայտնաբերվել են, թե ոչ՝ պաշտպանական կողմին հայտնի չէ։

«Եթե լրացուցիչ հիմնավորում և այն ապացուցող ապացույց հայտնաբերվեր, վստահաբար, կունենայինք, որովհետև այն ամենը, ինչն ունենք պաշտոնական կողմի ներկայացրած նյութերից, չի հաղթահարում այն շեմը, որ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվի»,- ասել է Եգորյանը՝ հայտնելով, որ Քերոբյանը ժամանակի սղությամբ պայմանավորված հնարավորություն չի ունեցել իր հետ միասին բավարար ծանոթանալ գործի նյութերին, ուստի ցուցմունք չի տվել։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more