▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղաս ասաց`«Մամ ջան, սիրուն աղջիկներին ասում են «սեքսի», քեզ էլ ասել են «սեքս-սիմվոլ». Լիլիթ Կարապետյան

Դիտեք նաև՝

«Իմունիտետ»-ի տաղավարում երգչուհի Լիլիթ Կարապետյանն էր։

Լիլիթ Կարապետյանը խոսեց որդու`Կարենի մասին.

«Մինչ 10տարեկանը  եղել են շատ-շատ բարդություններ, որը նորմալ է, երբ մեծացնում է մայրը, տատիկը։ Տանը երկու կին և տղա երեխա, բայց փառք Աստծո չի ունեցել թույլ կողմեր, անվախ է, որից ես միշտ վախեցել եմ։ Մեզ մոտ անցումային շրջանն ավելի հարթ է անցնում։ Մեզ թվում է լինելու է հրաշալի դաշնակահար։ Երկու կողմից էլ թե՛ իմ, թե՛ հոր, երաժիշտները շատ են, մանավանդ`դաշնակահարները»։

Ինչպես՞ է տղան տանում այն միտքը, որ մայրը 90-ականների Հայաստանի սեքս սիմվոլն է եղել.

«Նա շատ ժամանակակից մտածելակերպի երեխա է, նորմալ է տանում։ Տարիներ առաջ, երբ էլի տենց մի բան էին գրել, կարդացել էր, եկավ ասեց` «սենց-սենց բան էին քեզ համար գրել»։ Ասեցի` «հաաա, դու էլ ես կարդացել»: Մեկ էլ ասեց՝ «բայց գիտե՞ս էդ ինչա նշանակում, միշտ, մամ ջան, սիրուն աղջիկներին ու ովքեր կանացի են, ասում են`«սեքսի»,դու էլ որ հայտն ես եղել քեզ ճանաչել են սիմվոլ են ասել՝սեքս-սիմվոլ»։

Խոսեց նաև ներկայիս արտաքին  միջամտությունների մասին.

«Հիմա սարքածը շատ ա։ Ես դեմ չեմ եղել էտ ամեն ինչին։ Ինձ վրա եմ վերցնում, ինձ դուր չի եկել, չի եկել և գնացել եմ շուրթերս եմ լցրել, կամ ինչ-որ բաներ եմ արել։ Իմ կյանքն է, ես եմ որոշում, բայց այդ ամենը պետք է լինի չափի մեջ։ Մեր ազգի մեջ չափի զգացումը չկա»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more