▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տղամարդը ստեղված է իշխանության ու հայր լինելու համար». Կարեն Հովհաննիսյան

«Իմունիտետ» հաղորդաշարին հյուրընկալվել էր դերասան՝ Կարեն Հովհաննիսյանը։

Ռոզի Ավետիսովայի դիտարկմանը, թե սահմանները մեզ մոտ վաղուց խախտված են ևհարցին՝ հայրիշխանության գաղափարը որքանո՞վ է ակտուալ, երբեմն ցայտունմայրիշխանության ժամանակ, Կարենը պատասխանեց այսպես.

«Հայրիշխանությունը ոչ թե կոնկրետ վերագրվում է տղամարդուն, այլ «հայր»հենց Տիրոջմասին է խոսքը։ Տերը որպես տղամարդ՝ հայր, ամբողջությամբ ասում է դրա մասին, որտղամարդը ի վերուստ ստեղված է իշխանության ու հայր լինելու համար։ Որպես առաջինմարդ՝ տղամարդն էր ու դրանից բխող երևույթները պիտի՝ կոպիտ չհնչի, իր կուրսով շարժվեն, որովհետև կարգն է էդպես։ Կին ու տղամարդ հարաբերությունների ու հավասարությանմասին են խոսում։

Մենք բնությունից բավական հեռացել էնք։ Երբ ասում են հավասար են՝ ես միշտ հարցնում եմ՝  հիմա իրենց տանը երկու կին է ապրում ,թե՞ երկու տղամարդ ։ Եթե դուք հավասար էք բա ու՞ր էտղամարդը, բա ու՞ր է կինը: Հնարավոր չի՛, հասկանու՞մ եք: Բնության, նույնիսկ կենդանիներիմեջ էդ հավասարությունը գոյություն չունի, որ նրանք բնազդով են առաջնորդվում»։

Հարցին, թե արդյո՞ք մայրիշխանությունը վատ բան է, Կարենը պատասխանեց, որ վատ չէ եթեէդտեղ տղամարդ չկա և հավելեց.

«Յուրաքանչյուրիս մեջ կա բնությունը՝ մենք սա պիտի հաշվի առնենք։ Ուղղակի մեր օրերումուրիշ կարքեր ու բարքեր են առաջ եկել։ Վերջին տասնամյակում մենք չենք լսումպարտականություն բառը , անդադար լսում ենք՝ «իրավունք»-ը։  Երբ ,որ յուրաքանչյուր մեկըպարտականությունների կարևորությունը իր ներսում զգա՝ իրավունքի մասին ոչ ոք չի մտածի։

Իրավունքը քեզ ի վերուստ տրված է որպես կին, որպես տղամարդ, որպես զույգ, որկարողանաք միասին դրսևորվեք, որպեսզի սիրուն բան ստեղծեք»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more