▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդը դանակահարել է հորը՝ իր և կնոջ ննջասենյակ մտնելու պատճառով

Վ․ Ա․-ն 2024 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, հոր հետ ընտանեկան բնույթի հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով հարվածել է հոր կրծքավանդակի աջ հատվածին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վ․ Ա․-ն չի համարկերպել այն հանգամանքի հետ, որ հայրը մուտք է գործել իր և կնոջ ննջասենյակ։ Անձնական հարաբերություններից բխող խանդի շարժառիթով հորը «պատժելու» ցանկությունն իրագործելու, նրան ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, խոհանոցից վերցրել է խոհանոցային դանակը, տան հյուրասենյակում հիշյալ դանակով հարվածել է հորը և դանակը թողնելով նրա մարմնի մեջ՝ դիմել է փախուստի։ Տուժածը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ ժամը 23:10-ի սահմաններում, գիտակցության չգալով՝ մահացել է։

Iravaban.net-ը գրում է, որ այս մասին  տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել հունվարի 21-ին։

Վ․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով։ Այն է՝ սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը, որը կատարվել է  մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more