|
«Այսօր Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ ազատազրկման են դատապարտել: Ամոթ այն ամբողջ հասարակական և ոչ հասարակական, քաղաքական ու պետական մտքին, ովքեր աջակից են եղել այս ամբողջ գործընթացին: Սա առաջին հերթին ուղղված է հավաքական մեր գոյությանը»,- Դատական նիստի ժամանակ իր ելույթում ասել է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը: Սրբազանն ընդգծել է, որ իրենց դատական գործընթացի բոլոր դատավորներով հանդերձ, քննիչներով, մեղադրողներով, հրահանգ տվողներով, բոլոր այդ համակարգով հանդերձ իրենց պարանոցին է դրված այսօրվա Բաքվի բանտում տեղի ունեցած վերդիկտը: «Շատ եմ ցավում, որ մենք ապրում ենք ստրկության և գերության, ամոթի ու խայտառակության այս զազրելի օրերը: Այսօր իմ եղբայրներին ցմահ ազատազրկման դատապարտելով Բաքվի՝ թշնամու բանտում, դա բոլորիս բանտարկությունն է, բոլոր նրանց, ովքեր հայրենիք ունեն»,- հավելել է Սրբազանը: |
«Թշնամու բանտում իմ եղբայրների ցմահ ազատազրկումը բոլոր նրանց բանտարկությունն է, ովքեր հայրենիք ունեն». Բագրատ Սրբազան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


