▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թռնում ես, որ ի՞ նչ անես...

Նկարում պատկերված այս մարդը՝ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանն է:
Նա ժամանակին քաղաքապետ դարձավ՝ Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի պայմանավորվածության շնորհիվ:
Երեկ Գյումրիում Եռյակի հանրահավաքն էր ու, քանի որ Սարգսյանն ու Ծառուկյանն այլևս պայմանավորված չեն, Բալասանյանը թռել էր Դուբայ՝ իր 60-ամյակը նշելու:
Առաջին հերթին՝ նա ՙՙթռել՚՚ է Ծառուկյանից, որ հանրահավաքին մարդ չապահովի:
Հետո՝ նա ՙՙթռել՚՚ է Սարգսյանից, որպեսզի Ծառուկյանի դեմ ստիպված չգործի ու վատամարդ չլինի:
Ես էլ մտածում եմ, որ ժամանակն է, որպեսզի Բալասանյանը ՙՙթռնի՚՚ նաև Գյումրիից, որպեսզի գյումրեցիք քաղաքապետ ընտրեն՝ ՙՙթռիչքների՚՚ ականատես լինելու փոխարեն...


Սուրեն Սուրենյանց

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more