Տեսանյութերն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Օրեր առաջ Հայաստանում գտնվող ռուս տրանսգենդերը ՀՀ ոստիկանությունից տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ոստիկանության բաժնում նկարահանումներ է իրականացնում և ծաղրում ոստիկաններին:
Նշենք, որ դեռևս 2023 թվականին ՀՀ ոստիկանությունը ձերբակալել էր երկու բլոգերի, որոնք Երևանի կենտրոնում ծաղրում էին մարդկանց, մրգեր շպրտում նրանց ուղղությամբ:
Նրանք Երևանի կենտրոնում վնասել էին ծաղկավաճառի գույքը, մրգեր նետել կին վաճառողի ուղղությամբ։ Եվ ահա օրերս նույն ռուս տրանսգենդեր-բլոգերը տեսանյութ է հրապարակել ոստիկանական բաժանմունքից։ Նա համացանցում հայտնի է «Ռիժուլյա» անունով: Տիկտոկյան հերթական լայվերից մեկի ժամանակ վերջերս ադրբեջանցի իր ընկերներից մեկի հետ զրույցում այս անձը հայտարարել է, որ պատրաստ է գումարի դիմաց իր կղանքից կարկանդակներ պատրաստել և բաժանել Երևանի փողոցներում շրջող մարդկանց: Տիկտոկյան այս լայվից հետո տրանսգենդերը հայտնվեց ոստիկանությունում և հենց այդ ժամանակ է նկարահանումներ իրականացրել, ծաղրելով հայ ոստիկանների աշխատանքը:
«Հրապարակը» ոստիկանությունից փորձեց պարզել` ինչպե՞ս է տվյալ անձը ոստիկանությունում իրեն այդքան ազատ զգացել, նկարահանումներ արել, անգամ ծաղրել հայ ոստիկանների աշխատանքը: ՆԳՆ-ից «Հրապարակին» հայտնեցին, որ նշված անձը որպես տուժող գտնվել է համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներից մեկում, և երբ սենյակում մենակ է գտնվել` նկարահանել է տարածքը: «ՆԳՆ ներքին անվտանգության հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ուսումնասիրություն», - նշեցին ՆԳՆ-ից:
Հ.Գ․ Այսինքն` օտարազգի տրանսգենդերը բացահայտ կերպով ծաղրում է Հայաստանի բնակչությանը, պատրաստվում է ադրբեջանցու համար ծառայություններ մատուցել` կղանքից կարկանդակներ պատրաստել ու հյուրասիրել հայերին, սակայն դեռ մի բան էլ նա է որպես տուժող ճանաչվել: Մենք տեղեկացանք, որ այդ լայվից հետո սրճարանում վերջինիս հայ տղաները ճանաչել եւ փորձել են պատժել սանձարձակ պահվածքի համար, սակայն ոստիկանությունը փոխարենն այս անձին բերման ենթարկի, դեռ մի բան էլ տուժող է ճանաչել, թերեւս` հայ տղաներին որպես մեղադրյալ դիտարկելով: Թե ինչն է պատճառը, որ ինչ-որ մի չափերն անցած ռուս տրանսգենդերի նման հատուկ վերաբերմունքի են արժանացնում, ՆԳՆ-ից մեր հարցին այդպես էլ չպատասխանեցին:
Նկատենք, որ Ռիժուլյա անունով այս տրանսգենդերը վտարվել է Ռուսաստանի Դաշնությունից: Վերջինս սատանիստական շարժումների մասնակից է, նա մշտական բնակություն է հաստատել Երևանում»։
Դիտեք նաև՝