▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփը հոլիվուդյան 3 կինոաստղերի նշանակել է դեսպան

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երեք կինոաստղերի է նշանակել հատուկ դեսպաններ, որոնց հանձնարարված է խթանել Հոլիվուդում բիզնեսի հնարավորությունները։ Այս մասին փոխանցում է BBC-ն։

«Ինձ համար պատիվ է հայտարարել Ջոն Վոյթին, Մել Գիբսոնին և Սիլվեստր Ստալոնեին որպես հատուկ դեսպաններ մի գեղեցիկ, բայց շատ անհանգիստ վայրում՝ Հոլիվուդում, Կալիֆորնիայում», - գրել է Թրամփը իր Truth Social հարթակում:

«Նրանք կծառայեն որպես իմ հատուկ բանագնացները, որպեսզի Հոլիվուդը, որը վերջին չորս տարիների ընթացքում բազմաթիվ հաճախորդների կորցրեց օտար երկրներում, հետ բերի՝ ավելի մեծ, լավ և ավելի ուժեղ, քան երբևէ», հավելել է Թրամփը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more