|
Թուրքիայում հրապարակվել է ապօրինի խաղադրույքների վերաբերյալ «Papara»-ի (վճարային հարթակ) գործով մեղադրական եզրակացություն։ Այնտեղ նշվում է, որ Թուրքիայում գործող ապօրինի խաղադրույքների կայքերում օգտագործվում են Շվեյցարիայում, Հայաստանում և Միացյալ Թագավորությունում ստեղծված համակարգեր։ Եզրակացությունում տեղ գտած գաղտնի վկայի ցուցմունքի համաձայն՝ Շվեյցարիայում գործող «Betradar»-ը տրամադրում է սպորտային խաղադրույքների գործակիցներ և տվյալներ․ օրինակ՝ «Evolution Gaming»-ն առաջարկում է live casino-ի ծառայություններ։ Գաղտնի վկան նշել է. «Թուրքիայում անօրինական խաղադրույքների շուկայի 60%-ը վերահսկվում է հայերի կողմից: Յուրաքանչյուր ամսվա առաջին 10 օրվա ընթացքում Թուրքիայից BTC-ով մոտ 10 մլն եվրո է ուղարկվում Երևան կամ Լոնդոն»: Նա նշել է, որ անօրինական խաղադրույքների միջոցով Թուրքիայից արտասահման մաքսանենգ ճանապարհով ուղարկվող տարեկան գումարը կազմում է մոտ 2 մլրդ դոլար։ |
Թուրքիայում անօրինական խաղադրույքների շուկայի 60%-ը վերահսկվում է հայերի կողմից. Yeni Şafak
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


