▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքը՝ թուրք ա․ ժողովրդի մեջ նստած ա․․․Անդրանիկ Քոչարյան

Թուրքը՝ թուրք ա․ ժողովրդի մեջ նստած ա․․․Անդրանիկ Քոչարյան

Թարմացված․ «Քարտեզների ընտրությունն ամենաբարդ խնդիրն է, որին պետք է հասնել բանակցությունների ընթացքում, որովհետև կան բազմաթիվ քարտեզներ և քարտեզներն էլ անընդհատ փոփոխման կարիք են զգում»,- այսօր ԱԺ-ում ասել է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։ «Հիմա պետական սահման գծելու ծրագիր է իրականացվում՝ հատվածական, այս ընթացքում թեման այնքան քարտեզները չեն, ինչքան շահարկելը, որ Հայաստանն իր տարածքներից զիջում է։ Հայաստանը զիջելու ոչինչ չունի, Հայաստանի գործող իշխանությունները շարժվում են պարզ սկզբունքով․ այն ինչ-որ մերն է՝ մերն է, բայց էդ «մեր»-ը պետք է արձանագրել երկկողմանի համաձայնագրի շրջանակներում։ Եթե շարժվում ենք Ալմա-Աթիի հռչակագրի տրամաբանությամբ, այդ հռչակագիրն էլ պետք է ունենա իր քարտեզը։ Մի պահ Ադրբեջանը համաձայն էր 1976 թվականի քարտեզները վերցնել որպես հիմք, բայց մեզ համար կան ավելի շահեկան քարտեզներ, օրինակ 1926 թվականինը։ Քարտեզի փնտրտուքը և գտած քարտեզի արձանագրումը հողի վրա կբերի խաղաղության»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ դեռ ճանապարհ կա անցնելու՝ երկու երկրների միջև իրավական փաստաթուղթ ունենալու համար՝ հաստատելով, թե որն է մեր տարածքը, որը՝ իրենցը։

Թարմացված․ Տարածքները՝ տարածքներ, բայց այդտեղ մարդիկ են ապրում, հետաքրքիր է՝ այդ մարդկանց իրենց բնակավայրերից հանելու գործընթացն ինչպե՞ս է իրականացվելու, Տավուշի մարզից հանձնվող տարածքների վերաբերյալ լրագրողի հարցին հարցով պատասխանեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը․ «Հիմա ինչի՞ ա այս հարցը ձեզ մոտ առաջացել, էդ վախը ո՞վ ա ա դրել ձեր մեջ, որ այդպիսի իրավիճակ կա այս պահին, կամ կարող է լինել։ Եթե էդպիսի իրավիճակ լինի, բնականաբար պետությունը դա սպասարկելու բոլոր անվտանգային միջոցառումներն անելու է»,- ասաց Քոչարյան՝ վստահեցնելով, որ գյուղեր չեն հանձնվում, մարդիկ շարունակելու են ապրել այնտեղ, որտեղ միշտ ապրել են։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more