▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թուրքական էս աղբը ներկայացված է «Երևան Սիթի» սուպերմարկետներում»

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչըմ ազգային արժանապատվություն ունենալը լավ բան ա։ Մենակ առևտրով չի երկիրը երկիր դառնում։ Էս աղբը` որպես հայկական արտադրանք, ներկայացված է «Երևան Սիթի» սուպերմարկետներում։ Դեռ չեմ խոսում էս ցանցում հատկապես վերջին շրջանում (իսկ ես շատ ուշադիր միշտ ուսումնասիրում եմ) թուրքական ապրանքների լայն ընտրանու ծավալների ավելացման մասին, բայց երբ սկսում են թուրքական հումքով իրենց անորակ արտադրանքը հայկականի տակ «սղղացնել», մեղմ ասած նյարդայնացնող ա։ Իհարկե, այստեղ գուցե հայտնվեն ազատ շուկայական մրցակցության կամ ասենք թուրքականին այլընտրանք չունենալու մասին խրատներ կարդացողներ, բայց չմոռանանք, որ էդ նույն շուկայում էս մասշտաբի վաճառքներ ապահովող, երբեմն էլ մրցակցությունն անհամաչափ խախտող «խաղացողները» հիմնականում նաև «ճաշակ» ու որակ են պարտադրում գնորդին։
Նկարներում ներկայացված ապրանքատեսականին որևէ աղերս չունի հայկականի հետ` ներառյալ նախշերը, եթե նույնիսկ դրանց վրա տեսնեք նուռ, Արարատ լեռ կամ հայկական այբուբենի տառերը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more