▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թուրքական ավիաուղիները մտնում են Հայաստան․ նոր ֆինանսական աղբյուր ՔՊ-ի համա՞ր»

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան  էջում գրում է․ «Թուրքական ավիաուղիները մտնում են Հայաստան․ նոր ֆինանսական աղբյուր ՔՊ-ի համա՞ր

Ինչպես հայտնի է՝ «Թուրքական ավիաուղիները» (Turkish Airlines) 2026 թվականից մուտք են գործելու հայկական շուկա։ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների վերջին հանդիպման ժամանակ քննարկվել է ավիացիոն համագործակցությունը ակտիվացնելու հարցը։

«Իշխանության» աղբյուրների փոխանցմամբ՝ այս գործընթացի իրականացման «առաքելությունը» դրվելու է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի վրա, ով իր բիզնես հետաքրքրություններն ունի ավիացիոն ոլորտում:

Ըստ նույն աղբյուրների՝ Սուքիասյանը, ում անվան հետ է աֆիլացվում նաև FlyOne Armenia ավիաընկերությունը, համարվում է «Թուրքական ավիաուղիների» ծրագրի հիմնական շահառուն։ Նշվում է, որ Սուքիասյանը կարող է ունենալ տնտեսական հետաքրքրություն թուրքական կողմի հետ կնքվող գործարքում, իսկ այդ գործարքի շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է ստանալ ֆինանսական աջակցություն՝ որպես միջնորդավորված եկամուտ։

Ըստ աղբյուրի՝ այս համագործակցության ձևաչափը մշակվել է դեռևս սեպտեմբերին, երբ Թուրքիան առաջին անգամ պաշտոնական պատվիրակություն ուղարկեց Հայաստան։

Ենթադրվում է, որ այս համաձայնությամբ ստեղծվում է իրավական և տնտեսական մեխանիզմ, որը Թուրքիային հնարավորություն է տալիս անուղղակիորեն ֆինանսավորել կառավարող ուժին և անձամբ Նիկոլ Փաշինյանին՝ ավիացիոն գործարքների միջոցով։

Ավելի պարզ ասած՝ «Թուրքական ավիաուղիների» մուտքը հայկական շուկա կարող է վերածվել ՔՊ-ի համար նոր եկամտի աղբյուրի, իսկ թուրքական կողմի համար՝ ազդեցության նոր գործիքի»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more