▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տնօրենը իր կնոջը բռնել է մեկ այլ տնօրենի առանձնատանը, երկաթե ձողով ծեծել է, հրազենը ուղղել է սեռական օրգանի ուղղությամբ և սպառնացել, որ կսպանի

Հունվարի 26-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել մարզերից մեկում։ 
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տվյալ մարզի ոստիկանության տարածքային բաժնի պրոֆիլակտիկայի ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ իր կողմից  սպասարկվող  վարչական տարածքի բնակիչներ ոմն Մ․ Տ․-ի և Վ․ Մ․-ի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Մ․ Տ․-ն ծեծի է ենթարկել Վ․ Մ․-ին։

Ոստիկանության տարածքային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ և պարզվում է, որ Վ․ Մ․-ն 34 տարեկան է, ով աշխատում է տեղամասերից մեկում տնօրեն, իսկ Մ․ Տ․-ն 32 տարեկան է, ով աշխատում է մարզում հայտնի ընկերություններից մեկի տնօրեն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով պարզվել է, որ Վ․ Մ․-ն «Ինստագրամ» սոցիալական կայքի միջոցով նամակագրական կապի մեջ է մտել  Մ․ Տ․-ի կնոջ հետ և 1 օր առաջ կնոջը ժամադրել է իր առանձնատանը։

Հանդիպումը տեղի է ունեցել ժամը 23։00-ի սահմաններում և Վ․ Մ․-ն այցելել է նշված վայր, որտեղ էլ Մ․ Տ․-ն ձեռքին եղած երկաթե ձողով հարվածներ է հասցրել Վ․ Մ․-ի գլխին ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչից վերջինս ուշագնաց է եղել ապա Մ․ Տ․- ն կապել է Վ․ Մ․-ի ձեռքերը, այդ վիճակում նորից ծեծի ենթարկել իսկ հետո բացահայտ հափշտակել նրան պատկանող բջջային հեռախոսը, իսկ որոշ ժամանակ անց մեկ այլ անձի միջոցով հեռախոսը հետ է վերադարձրել։

Պարզվել է նաև, որ Մ․ Տ․-ն հրազենի փողը ուղղել է Վ․ Մ․-ի սեռական օրգանի ուղղությամբ և սպառնացել է, որ կսպանի։

Ոստիկանության մարզային վարչության և ոստիկանության տարածքային բաժնի ծառայողների կողմից Մ․ Տ․-ն հայտնաբերվել է և տեղափոխվել ոստիկանություն, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի տվյալ մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժին, որտեղ կողոպուտ կատարելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մ․ Տ․-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ 

Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հայտնում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more