▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թմրանյութերի տարածման գործով ՌԴ-ում դատվածը լուսանկար է հրապարակել Արսենյանի միջոցառումից

Ազգային Ճակատ ՏԱ-ն գրում է․

Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանն իր նշանակման առթիվ ընդունելության այլ ավելի հաջող օր չի գտել, քան հոկտեմբերի 18-ը՝ Ադրբեջանի անկախության օրը։

Հավանաբար, Ադրբեջանի պետական տոնի շրջանակներում է Արսենյանը Մոսկվայում ՀՀ դեսպանատան տանիքի տակ հավաքել Ռուսաստանում ադրբեջանա-թուրքական տանդեմի լոբբիստական հեծելազորին՝ թմրանյութերի տարածման գործով Ռուսաստանում դատված Ասատրյան Սարգիսի գլխավորությամբ: 

Հետաքրքիր է, որ ադրբեջանա-թուրքական գործակալական այս խմբում ոչ միայն ազգությամբ ռուսներ են ներգրավված, այլև հայեր, որոնք  լոբբիստական և քարոզչական ծառայություններ են մատուցում ոչ միայն Իլհամ Ալիևին և Ռեջեփ Էրդողանին, այլև Նիկոլ Փաշինյանին: 

Ուշագրավ է, որ Գուրգեն Արսենյանի կազմակերպած ընդունելությանը փայլատակում էին նաև Ռուսաստանում իրենց տեղը չգտած տարբեր ձախողակներ՝ լգբտ համայնքի իրական լոբբիստներ և նրանք, որ դեռ հույս ունեն փաշինյանական Հայաստանում ինչ-որ պաշտոններ զբաղեցնել: 

Այնուամենայնիվ, պետք է համակ ուշադրությամբ հետևել այս մարդկանց գործունեությանը, որոնք փորձում են տեղավորվել վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերություններին ամենամեծ վնասը հասցրած Գուրգեն Արսենյանի դրոշի ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more