▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տիրադավները վաղ թե ուշ ծնկի են գալու Եկեղեցու առաջ և ներում են խնդրելու»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պառակտիչը, որը երկրում ունի կառավարչի կարգավիճակ, ունի մեկ նպատակ` քանդել-ոչնչացնել երկրում համերաշխություն, միասնություն և ամրություն ապահովող հիմնական ինստիտուտը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Նրան միացող տիրադավները վաղ թե ուշ ծնկի են գալու Եկեղեցու առաջ և ներում են խնդրելու: Թե այն հոգևոր առումով ինչ հանգուցալուծում կունենա` հարցի այլ կողմն է:
Ես նույնիսկ չեմ էլ ուզում այդ մարդկանց բացատրել, թե իրենց քայլերն ում և ինչին են ծառայեցվելու` իրենք գիտեն:
Եթե իրենք ընտրել են դավաճանի, ուրացողի և արժեզուրկի կարգավիճակ, ապա դա իրենց ընտրությունն է:
Պետության առողջ ու կենսունակ խմբերի, կառույցների խնդիրն է, որպեսզի երկրում տեղի ունեցող զարգացումները ճիշտ հուն թեքի` այն վերածելով առողջացման, այլ ոչ թե ոչնչացման պրոցեսի»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more