▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թիկնիզյանի գործակալը մեկնաբանել է ֆուտբոլիստի բարձր պահանջների մասին լուրերը

Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, որը ներկայացնում է «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի շահերը, մեկնաբանել է մոսկովյան ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Թիկնիզյանն այժմ ուսումնամարզական հավաքի մեջ է, կենտրոնացած է «Լոկոմոտիվի» մարզումների և խաղերի վրա։ Ինչ վերաբերում է Նաիրի բարձր պահանջների ու մնացածի մասին լուրերին, ապա դա կատարյալ անհեթեթություն է։ Ես չգիտեմ, թե ում են պետք այդ լուրերը, բայց դրանք իրականությանը չեն համապատասխանում:

Ոչ վաղ անցյալում մենք հանդիպում ունեցանք «Լոկոմոտիվի» ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, ամեն ինչ դրական ընթացք ունեցավ։ Ավելացնելու ոչինչ չկա»,- ասել է Կլյուևը Championat-ի հետ զրույցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more