▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թիկնապահը փորձում է միջամտի քաղաքացու եւ Փաշինյանի թեժ վեճին․․․

Եղվարդում այսօր թեժ վիճաբանություն սկսվեց քաղաքացու եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, անգամ թիկնապահը փորձեց միջամտել։

Քաղաքացին՝ Դավիթ Նիկողոսյանը, Փաշինյանին բողոքեց վարժական հավաքների վերաբերյալ օրենքից։

«Ես պատերազմների մասնակից եմ, ինձ կանչել են վարժական հավաքի, անցել եմ բուժզննում, սակայն, հանգամանքներից ելնելով՝ այդ պահին չեմ կարողացել գնալ, դրանից հետո գնացել եմ, մասնակցել եմ վարժական հավաքի ու հիմա ինձ դատում են։ Այսինքն եւ մասնակցել եմ վարժական հավաքի, եւ ներկայումս ինձ կարող է՝ տանեն կալանքի։ Ձեր գրած օրենքն է, ոչ նախկին կա, ոչ ներկա»,– ասաց քաղաքացին։

Փաշինյանը հորդորեց նրան տվյալները փոխանցել իր օգնականին՝ հասկանալու համար իրավիճակը. «Օրենքն այնպես է, որ եթե հետո մասնակցել եք վարժական հավաքի, պիտի քրեական գործը կարճվի։ Մենք կհասկանանք»։

Վիճաբանություն սկսվեց քաղաքացու եւ Փաշինյանի միջեւ, կադրում երեւում է, որ Փաշինյանի թիկնապահներից մեկը փորձում է ձեռքով հրել քաղաքացուն՝ ըստ էության նրան հեռացնելու համար, սակայն, Փաշինյանը թույլ չի տալիս։

Մանրամասները՝ տեսանյութում։

info@asekose.am/095519696
Հասարակություն more