Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամիրյանը մարտին և այսօր․․․
Դե ինչ, ծափահարեք քաղաքապետին, ով մոպեդով շտապ օգնություն է հասցնում ստվերազուրկ Ամիրյանում, խաղալիք կատալպաների տակ արևահարվող և եռացող ասֆալտից ջրազրկվող մարդկանց։
«Որդնած ու անսաղարթ» ծառերի մասին հեքիաթ, որի գինը ինֆարկտներն են, ինսուլտները և հավելյալ մահերը… Բժիշկին չլսողը, դեռ երբեք չի շահել։
Տիգրանը սխալ է, գիտությունը՝ ճիշտ»։
Ավելի վաղ էլ Քրիստինա Վարդանյանը հետևյալ գրառումն էր կատարել՝ կից տեսանյութով․ «Հացենիները Երևանի փողոցներում կատալպայով փոխարինելը հանցանք էր…»։


