▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ իշխանությունները փորձում են արտահանձնման գործընթաց իրականացնել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու կազմում առաջիկա օրերին նոր փոփոխություններ են սպասվում. ի մասնավորի, «Փաստ» թերթի տեղեկություններով, ավագանու անդամի մանդատը վայր դնելու դիմում է գրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա սահմանված կարգով արդեն ուղարկել է մանդատից հրաժարվելու դիմումը։

Ի դեպ, նույն Ուրիխանյանի վերաբերյալ ուշագրավ տեղեկություն է հրապարակել «Պարալել զեթ» ռուսական տելեգրամյան ալիքը։ Նշվում է, որ նախկին պատգամավորի նկատմամբ ՀՀ իշխանությունները փորձում են արտահանձնման գործընթաց իրականացնել և առայժմ ոչ պաշտոնապես դիմել են ՌԴ իրավապահներին։ Հայկական կողմը պնդել է, որ Ուրիխանյանը հրապարակային հայտարարություններով վերջին շրջանում անցել է բոլոր թույլատրելի սահմաններն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ` իր յութուբյան ալիքում իշխանության դեմ իբր մոտալուտ սպասվող գործողությունների համար հայտարարություններ տարածելով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more