▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ասատրյանը խայտառակվել է՝ անգլերենից հայերեն Google Translate-ով թարգմանելու պատճառով

Ամերիկաբնակ երգիչ Տիգրան Ասատրյանը վերջին շրջանում բավականին ակտիվացել է սոցիալական կայքերում և հաճախ է նոր հրապարակումներով հանդես գալիս։

Այս անգամ էլ Տիգրանը նոր հոլովակ է հրապարակել ինստագրամյան իր էջում, որին կից կատարել է եռալեզու գրառում՝ անգլերեն, հայերեն և ռուսերեն։ Սակայն Տիգրանը կա՛մ չի նկատել, կա՛մ նկատել և չի հասկացել, որ իր գրած հայերեն տեքստը զուրկ է որևէ իմաստից։ Երգիչը կարծես թե չափից շատ է վստահել Google Translate ծրագրին և չի էլ փորձել ստուգել նրա թարգմանածը, այլապես, կարծում ենք, կնկատեր, որ «Իմ զարմանալի հետևորդներ, նշեք ձեր օրացույցները» միտքը որևէ կապ չունի հայերենի հետ, այլ նույն անգլերեն տեքստի copy paste-ն է։ Մյուս կողմից էլ հարց է առաջանում, թե ինչու՞ է Տիգրանը մայրենի լեզվով տեքստ գրելու համար դիմել Google Translate-ի օգնությանը։

ՍթարՆյուզ-ն է գրել ու հավելել, թե  ցանկանում է,  որ երգիչը այսուհետ առավել ուշադիր լինի հրապարակումներ անելիս՝ նման խայտառակ իրավիճակում չհայտնվելու համար։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more