▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեսնենք, թե այս թրքաբարո փիարին քանի հայրենակից «զոհ» կգնա»․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վաղվանից ադրբեջանական բենզինը վաճառվելու է «Ռան Օիլ» բենզալցակայանների ցանցում, «պրեմիում» տեսակի բենզինի գինը լինելու է 440 դրամ։ Սակայն մի բան պետք է նկատի ունենալ, որ նույնիսկ Ադրբեջանն հենց ինքը չունի «պրեմիում» բենզին, իսկ այն ներկրում է Ռումինիայից և ՌԴ-ից։ Մնացածը թողնում եմ գիտակից մարդկանց հետևություններին, տեսնե՛նք, թե այս թուրքաբարո փիարին քանի հայրենակից «զոհ» կգնա, ցավոք քիչ չեն լինելու նրանք․․․»։

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանից ներկրված էժան բենզինի մասին․
Հայ ազգ, աչքդ լույս, Խաչատուր Սուքիասյանի բենզացակայաններում ադրբեջանական բենզինը լիտրը 440 դրամով է վաճառվում։ Վերջ, Ադրբեջանի տարածքով ղազախական 4-րդ կարգի, անասնակեր ցորենի ու Ադրբեջանից բենզինի ներկրումով բաղձալի խաղաղություն հաստատվեց, Ադրբեջանը զորքերը հանեց Հայաստանում օկուպացրած տարածքներից, Բաքվից հայ գերիներին ազատեց, այլևս ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, էլ չի հայտարարում 300 հազար ադրբեջանցիների «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» մասին, չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, իսպառ դադարեցրել է հակահայկական քարոզչությունը։ Սրանից մոտ 10 տարի առաջ Վրաստանում կայացած հանդիպման ժամանակ ադրբեջանցի հայտնի քաղաքագետներից մեկին հարցրի՝ ե՞րբ է հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծվելու։ Ասաց՝ 2024 թվականին, երբ Ադրբեջանից արդյունահանվող նավթը հատնի։ Ադրբեջանի նավթային պաշարները մուտ են սպառվելուն, Ադրբեջանի նավթ վերամշակող ձեռնարկությունները քիչ հզորություն ունեն, Ադրբեջանն ինքն է արտերկրից բենզին ներկրում, Ադրբեջանն Իրան չէ, Ադրբեջանում բենզինը բավական թանկ է։ Սակայն Իլհամ Ալիևը Հայաստան բենզին է ուղարկել, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ընտրություններից առաջ դրանով կապի Հայաստանի ընտրողների աչքերը։ Ով խելք ունի, այս պարզ իրողությունը հասկանում է»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more