▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշում պապը փայտով ծեծել է 6 և 4 տարեկան թոռներին. մեկը վերակենդանացման բաժանմունքում է

Օգոստոսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։20-ի սահմանում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ցավ՝ որովայնի շրջանում, սուր գաստրոէնտեռոկոլիդ լեյկոզ՝ չճշտված հարցականով» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Այդ մասին հայտնում է shamshyan.com-ըԸստ աղբյուրի՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 6-ամյա Սերգեյ Հ.-ն է։ Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, Իջևանի ոստիկանները պարզել են, որ Սերգեյ Հ.-ի պապիկը՝ նույն գյուղի բնակիչ, 58-ամյա Սամվել Հ.-ն, փայտով ծեծի է ենթարկել Սերգեյ Հ.-ին և 4-ամյա Նաիրի Ղ.-ին, ինչի հետևանքով որոշ ժամանակ անց Նաիրի Ղ.-ն նույնպես տեղափոխվել է հիվանդամոց։ Երեխաներից մեկին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more