Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ
Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ Տավուշի մարզում մեկնարկել է 2025 թվականի ձմեռային զորակոչը։ Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան համայնքներից պարտադիր զինվորական ծառայության է մեկնել զորակոչիկների հերթական խումբը: Տավուշի մարզպետարանի հաղորդագրության մեջ նշում չկա այն մասին, որ զորակոչիկներին ծառայության ճանապարհողների մեջ է եղել Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ով Դիլիջան համայնքի բնակիչ, ծառայության մեկնողներին նվերներով տոպրակներ է հանձնել։
Տավուշի մարզպետարանը Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ։ Այդպես է լինում,նման վերաբերմունք է ցուցաբերվում, երբ Նիկոլ Փաշինյանի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հովանու ներքո Դավիթ Սարգսյանը Դիլիջան համայնքի հողերը շուկայականից ցածր գներով օտարում է Երևան քաղաքի և Հայաստանի այլ վայրերի բնակիչներին»։