▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թավջութակի համար առանձին ավիատոմս եմ գնում․ Նարեկ Հախնազարյան

Թավջութակի համար առանձին տոմս եմ գնում․ ԱրմենիաՍպուտնիկի «Ուրիշ նորությունների» հյուր աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը պատմել է, թե ինչպես է երկրից երկիր տեղափոխում իր գործիքը։

«Իրականում կա երկու տարբերակ՝ կա՛մ չճամփորդել թավջութակի հետ, կա՛մ նրա համար տոմս գնել, որպեսզի ինքնաթիռի մեջ լինի։ Մյուս տարբերակը՝ հանձնել ուղեբեռ, շատ վտանգավոր է։ Ես վերջին անգամ թավջութակս ուղեբեռ եմ հանձնել երևի 17–18 տարի առաջ, երբ դեռ աղքատ ուսանող էի։ Բախտս բերել է՝ իմ գործիքը չի վնասվել, բայց ես շատ դեպքեր գիտեմ, երբ թավջութակը հանձնել են շատ ամուր քեյսերով, ֆուտլյարներով, բայց գործիքը կիսված է հասել։ Որովհետև ուղեբեռն այնքան ուժով են նետում, որ այդ հարվածից ներսից թավջութակը պարզապես կոտրվում է»։
Զրույցն ամբողջությամբ` այստեղ։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more