▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաթև Հովակիմյանն իր անձնական կյանքի և նոր ֆիլմում նկարահանվելու մասին

Դերասանուհի Տաթև Հովակիմյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ դերասանուհին պատրաստվում է նոր ֆիլմում նկարահանվել: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց դերասանուհու հետ` ճշտելու մանրամասները:

Ի՞նչ ֆիլմում եք նկարահանվում և ինչպե՞ս եք ստացել հրավերը:

Հրավերը ստացել եմ ֆիլմի ռեժիսոր Վահե Յանից: Այս ֆիլմում չեմ խաղում գլխավոր կերպար, այլ խաղում եմ փոքրիկ մի դեր, որը շատ սիրում եմ ու փորձում եմ այն կատարել գեղեցիկ: Ֆիլմը նկարահանվում է գեղարվեստական ժանրում, բայց ռեալիթի ձևաչափով: Շատ գեղեցիկ ֆիլմ է, որի սցենարիստը Կարինե Խոդիկյանն է:

Ձեզ համար դժվար չէ՞ր հանդես գալ էպիզոդիկ դերում, քանի որ նախորդ ֆիլմում Դուք մարմնավորում էիք գլխավոր դերակատարուհու:

Սա դերասանների համար շատ վատ մոլորություն է: Չես կարող միշտ հանդես գալ գլխավոր դերում, այն էլ փոքրիկ Հայաստանում: Եթե մենք` դերասաններս, հրաժարվենք էպիզոդիկ դերերից, ապա պետք է նաև չբողոքենք, որ կինո են բերում ոչ պրոֆեսիոնալ դերասանների: Պետք է նշեմ նաև, որ փոքրիկ դերն ավելի է «բացում» դերասանին, իսկ գլխավոր դերը` սահմաններ գծում:

Asekose.am Փոփ Արտ հաղորդման ժամանակ դուք նշել եք, որ չեք նկարահանվի սերիալներում: Ի՞նչ-որ բան փոխվել է Ձեր տեսակետում, եթե ոչ, ապա այս դեպքում, երբ դերասանուհիները հրաժարվում են խաղալ սերիալում, ինչո՞ւ են բողոքում սերիալի որակից:

Սա այն թեման է, որի շուրջ չեմ ցանկանում ծավալվել: Պարզապես մի բան կարող եմ ասել, որ պետք է փոխվի սերիալների ձևաչափն ու  դառնա ավելի կարճաժամկետ:

Շատ քննարկումների առիթ է հանդիսանում նաև Ձեր անձնական կյանքը, քանի որ Ձեր ֆեյսբուքյան էջում ժամանակ առ ժամանակ հանդես եք գալիս տարբեր գրառումներով, որոնք խոսակցությունների ալիք են բարձրացնում:

Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ իմ կողքին չկա որևէ մեկը, և իմ սիրտն ազատ է: Իսկ ինչ վերաբերում է գրառումներիս, ապա ասեմ, որ ստեղծագործ մարդիկ միշտ էլ նմանատիպ գրառումներ են կատարում:

 Հեղինակ` Անահիտ Հարությունյան

 

Կարդացեք նաև`Չակերտների մեջ եմ վերցնում այն դերասանուհիներին, ովքեր բաց տեսարաններում չեն խաղում. Տաթև Հովակիմյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more