▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տարիներ առաջ հենց իր ճակատին էր դաջել «նատաշկա» «պատվավոր կոչումը»»․ Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս «հանրային ծառայողը» կարճ գրառմամբ՝

1) Պնդում է, որ ես, мол, օգնում եմ իր շեֆին։ Մեղմ ասած՝ վիճելի պնդում է։

2) Ընդունում է, որ իր շեֆը նեռ է։ Գովելի է։

3) Ինձ անվանում է «հրեշտակ»։ Հերքում եմ՝ ես ո՛չ սուրբ եմ, ո՛չ էլ, առավել ևս, հրեշտակ։

4) Պնդում է, որ ես «չարացած» եմ։ Սա էլ եմ հերքում։

5) Ինձ անվանում է «ապուշ»։ Ընդ որում, իմ հասցեին վիրավորական խոսք է ասում՝ ի պաշտպանություն մի անձնավորության, ով տարիներ առաջ հենց իր ճակատին էր դաջել «նատաշկա» «պատվավոր կոչումը»։ Էլ էս մարդուն ի՞նչ ասես։

6) Սոցցանցերում զվռնում է աշխատանքային ժամին. գրառումը կատարել է 16:52-ին»:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more