ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թարգմանենք նիկոլերենից` նորմալ հայերենի:
Ուրեմն, արտագնա աշխատանքի մեկնող սիրելի հայրենակիցներ, դուք այսուհետ երթևեկեք չոլերով ու հանդամիջյան ճանապարհներով, որովհետև պետական բյուջեից կառուցած ճանապարհները ձեզ համար չեն:
Նույն տրամաբանությամբ, ձերոնք երևի թե Հայաստանում դպրոց և մանկապարտեզ չհաճախեն: Ոստիկանությունը պարտավոր չի ձեզ պաշտպանի տարբեր ոտնձգություններից: Բանակը պարտավոր չէ ձեզ պաշտպանի արտաքին թշնամուց: ՀՀ հյուպատոսական ծառայությունները պարտավոր չեն ձեր քաղաքացիական շահերը պաշտպանել օտար երկրներում և այլն:
Կարևոր չէ, որ տարիներ շարունակ դուք դրսից հսկայական միջոցներ (տրանսֆերներ) եք բերել Հայաստան ու այն շրջանառել ներքին տնտեսության մեջ, լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Ոչինչ, որ հայկական սփյուռքի հետ մեկտեղ, պատերազմի օրերին աջակցել եք, ինչով կարող էիք:
Նիկոլի համար պրոբլեմն այն է, որ դուք չեք ենթարկվում իրեն ու համարձակվել եք բողոքի ձայն բարձրացնել:
Իսկ զավեշտալին այն է, որ Նիկոլը` ձեր Նիկոլն է: Դուք եք նրան դարձրել ձեր գլխին ոչ միայն հարկահավաք, այլ նաև համազգային փորձանք: Ինքը հանձնել է Արցախը, ինքնագլուխ ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, Ադրբեջանին է թողել հայ ժողովրդի միլիարդավոր դոլարների հանգանակած ներդրումներն ու բազմաթիվ բիզնես ծրագրերը, և հիմա մուննաթ է գալիս ձեզ վրա:
Հետևություններն արեք ինքներդ: Բա Սնուփ Դոգ ա, ինչ ա, դրա փողերն ո՞վ պետք ա տա»:
«Թարգմանենք նիկոլերենից` նորմալ հայերենի». Արտակ Զաքարյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


