▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տարեց կինն անհետացել է՝ փորձելով վերադառնալ Արցախ»․ Լիա Սարգսյան

Թարմացում․ Լիա Սարգսյանը գրում է․ «Արմավիրի մարզի Մարգարայի դաշտերից  հայտնաբերվել է 75-ամյա Ժաննա Անտոնյանը: Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Արմավիրի մարզի քրեական ոստիկանության աշխատակիցները շուրջ 30 ժամ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելուց հետո Մարգարայի դաշտերից հայտնաբերեցին արցախցի տատիկին:

«Միշտ ասում էր՝ իմ տուն եմ գնում։ Միայն պապիկիս էր հիշում, ամեն օր իրերը հավաքում էր ու պատրաստվում վերադառնալ Արցախ»,-ասել էր թոռը»։

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անհետացել է Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ, 1950թ. ծնված Ժաննա Անտոնյանը։ Ընտանիքի անդամների խոսքով՝ նա երեկ ժամը 15:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։
Տարեց կինը հիշողության խնդիրներ ունի։ Թոռը՝ Արտակը, «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում պատմեց, որ տատը Արցախից է և չէր հաշտվում հայրենիքի կորստի հետ․
«Միշտ ասում էր՝ իմ տուն եմ գնում։ Միայն պապիկիս էր հիշում, ամեն օր իրերը հավաքում էր ու պատրաստվում վերադառնալ Արցախ»:
Ժաննա Անտոնյանը ապրում էր դստեր և փեսայի հետ։ Ընտանիքը հույս ունի, որ նրան հնարավոր կլինի գտնել ողջ և առողջ։
Տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 094611115, կամ դիմել իրավապահներին»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more