|
Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել օտարերկրյա մի քաղաքացի: Տաքսի ծառայություն իրականացնող «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը դեկտեմբերի 8-ի լուսադեմին Երևանի Գևորգ Քոչարի փողոցից քաղաքացուն տեղափոխել էր բնակության վայր՝ Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոց: Այդ ընթացքում օգտվելով ուղևորի ոչ սթափ լինելու և ճանապարհին քնելու հանգամանքից՝ վարորդը վերցրել էր նրա բջջային հեռախոսը և կցված բանկային հաշվեհամարից ելքագրել ու իր ազգականի բանկային հաշվեհամարին էր փոխանցել 9 միլիոն 774 հազար դրամ, ինչից հետո արդեն հափշտակած գումարը փոխանցել էր իր հաշվեհամարին: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են տաքսի ծառայության վարորդի ինքնությունը: էջմիածինցի 33-ամյա երիտասարդը հրավիրվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը: |
Տաքսու վարորդն օտարերկրացի ուղևորի բանկային հաշվեհամարից մոտ 10 միլիոն դրամ է փոխանցել իր հաշվեհամարին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


