▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տանիքով» պաշտոնյաների ոդիսականը...

Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ դառնալուց հետո, անընդհատ խոսվում էր, որ շուտով պաշտոնին հրաժեշտ է տալու վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Նման հեռանկարն ինձ չի էլ զարմացնում, քանի որ մենք ապրում ենք երկրում, որտեղ ամեն բան որոշվում է ոչ թե քաղաքական տրամաբանությամբ կամ արդյունավետ կառավարման գործոնով, այլ՝ անձնական ընկալումներով:
Էդգարը տարիներ առաջ հեռակա լեզվակռիվ էր ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, ու մամուլն ենթադրում է, որ Ծառուկյանի խնամի Աբրահամյանը դա չի ների:
Էդգարը գուցե բարի, նույնիսկ լուսավոր մարդ է, բայց նրա տիպի պաշտոնյաների ճակատագիրն ամենաքիչն է կախված լավ կամ վատ աշխատելուց:
Ղազարյանը պաշտոնին հայտնվեց, որովհետև Վայոց Ձորը ՙՙնայողների՚՚՝ Արսենյանների հովանավորյալն էր, հետո, ինչքան տեղյակ եմ, խնդիր ունեցավ այս գործարարների հետ, սակայն պաշտոնը պահեց, որովհետև նախընտրական փուլում ՙՙքլնգում՚՚ էր ԲՀԿ-ին:
Հիմա իշխանությունների առաջնահերթությունը փոխվել է. ԲՀԿ-ն նրանց բարեկամը չէ, բայց կարևորվում է նրա հետ ՙՙլեզու գտնելը՚՚:
Այդ բարդ առաքելությունը ստանձնել է Հովիկ Աբրահամյանը ու կանխատեսվում է, որ նա պետք է ազատվի մարդուց, ով ՙՙլեզու էր ֆռացրել՚՚ Բարգավաճի վրա....

 

Սուրեն Սուրենյանց


The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more