▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանել են «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի տունը

Օրեր առաջ թալանել են Երևանի քաղաքապետարանի շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանի բնակարանը։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, վերջինս դիմել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 13-ին ինքն այցելել է Գողթ գյուղի 1-ին փողոցի 6-րդ փակուղում գտնվող իրեն պատկանող սեփական տուն և հայտնաբերել, որ ճաղավանդակը կոտրել են, ապա պատուհանը բացել, մուտք գործել տուն և այնտեղից հափշտակել պատից կախված նկարներ։

Բնակարանային գողության փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more