▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանել են ՔՊ պատգամավորի մեքենան

Սեպտեմբերի 12-ին Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 32-ամյա Արեն Մկրտչյանին պատկանող ավտոմեքենան:  

Ինչպես հայտնում է Գ․ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել Ա. Մկրտչյանից, ով հայտնել է, որ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 21:00-ից մինչև սեպտեմբերի 12-ը՝ ժամը 18:00-ն ընկած հատվածում անհայտ անձը կամ անձինք թալանել են Դավիթաշեն 2-րդ թաղմասի 46/4 շենքի դիմաց իր կողմից կայանած, իրեն պատկանող «Mazda» մակնիշի «074 HH 11» համարանիշի ավտոմեքենան:  

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խմբին Ա. Մկրտչյանը հայտնել է, որ գողացել են ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները և իրեն պատաճռվել է 50 հազար դրամի վնաս:  

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանք ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:  

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more