▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանել են Նազելի Բաղդասարյանի բնակարանը

Երեկ գիշերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը և Երևանի քրեական վարչությունը մի խումբ անձանց է վնասազերծել, ովքեր կասկածվում են ինչպես Երևանում այնպես էլ մարզերում պաշտոնատար անձանց տները թալանելու մեջ:
«ԱրմԼուր»-ին հասած տեղեկությունների համաձայն այս օպերացիայի իրականացումը խորը արմատներ ունի: Բանն այն է, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի՝ Աջափյակում գտնվող բնակարանն են թալանել և խոշոր չափերի գումար են հափշտակել բնակարանից:
Լրատվականի տեղելություններով, այս դեպքից հետո Նիկոլ Փաշինյանը անձամբ է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին և Արփինե Սարգսյանին հրահանգ տվել գործուն քայլեր անել բնակարանային գողությունները բացահայտելու համար ու արդյունքում վնասազերծվել են մի խումբ անձիք, որոնք կասկածվում են այն կատարելու մեջ:

Հիշեցնենք նաև, որ 2024 թվականի դեկտեմբերին էլ թալանել էին վարչապետի աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի, տունը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more