▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանել են Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի Mercedes-ը

Նոյեմբերի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևան քաղաքի Դավիթաշեն վարրչական շրջանի բնակիչը՝ 48-ամյա Հրաչյա Հակոբյանը և հայտնել, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 19;00-ից մինչև նոյեմբերի 5-ի 18։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Դավիթաշեն 1-ին թաղամասում գողացել են շենքի բակում կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքռնայի կողային հայելիները, գրում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի խմբի օպերլիազորի գլխավորությամբ։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրը հայտնում է, որ Հ. Հակոբյանը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more