▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանչիներն արդեն ունեն առաջնորդ՝ ի դեմս Անդրանիկ Քոչարյանի․ Երվանդ Բոզոյան

Թալանչիներն արդեն ունեն առաջնորդ՝ ի դեմս Անդրանիկ Քոչարյանի․ Երվանդ Բոզոյան

Հատված Հայելի ակումբում կայացած ասուլիսից

***

Նման կառույցի ղեկավարները, հատկապես ուժայինները պետք է բարեվարքություն դրսևորեն. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի պահվածքը դատապարտելի՞ է համարում՝ կապված պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետ:
«Ինչու է բարեվարքության պահանջը միշտ դրված, հարգանքը. վերջիվերջո Աղազարյանը նաև տարիքով է մեծ, Աղազարյանն է, որը մեզ էլ առավոտից իրիկուն միշտ անհարմար վիճակի մեջ է դնում, էդպես որ լինի՝ բոլորս պետք է դանակն առնենք, Աղազարյանին դանակահարե՞նք. էդպես չի լինում: Պատգամավոր է, ունի իր կարծիքն արտահայտելու՝ նաև սուր, բայց չի կարելի պատգամավորին ճնշել իր տղայի հետ կապված քրեական հոդվածների լեզվով... Քյարամյանն առաջին անգամ էր գալիս խորհրդարան՝ լսումների, սա իր դեբյուտն էր, կարծում եմ՝ հաջորդ անգամ ավելի պատրաստված կլինի շփումների ընթացքում»,- ասել է Քոչարյանը:

***

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը 24TV-ի եթերում անդրադառնալով երեկ ԱԺ-ում ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ միջադեպին՝ ասել է. «Վիճաբանություն գնաց: Ես էլ, ասենք, ինչ-որ իմաստով չկարողացա զսպել էմոցիաներս, ինքն էլ: Ես ըտեղ իրենից ոչ նեղացած եմ, ոչ բան, ես նեղացած եմ, որ ասաց՝ երկու անգամ ձեր տղայի համար դիմել են, ես էլ ասացի՝ անուններ ասեք... Խնդիրն այն է, թե ինքը ինչ ձևով է խոսում պատգամավորի հետ, ճշման ինչ մեթոդներ է օգտագործում»: Աղազարյանի կարծիքով՝ «այդպիսի պահվածքով պաշտոնյայի պաշտոնավարումը նպատակահարմար չէ»: Լրագրողի հարցին՝ եթե գործընկերները ստորագրահավաք նախաձեռնեն, կմասնակցե՞ք, ասել է՝ այո. «Ես ինքս չեմ նախաձեռնի, բայց եթե նախաձեռնեն, կստորագրեմ»:

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, պատասխանելով նախօրեին խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպի ու հնչած հայտարարությունների վերաբերյալ լրագրողների հարցերին, ասել է. «Չէի էլ ուզենա անդրադառնալ, որովհետև տգեղ միջադեպ էր: Մեզ հաճախ մեղադրում են, ասում են՝ ընդդիմությունը, տեսեք, ԱԺ դահլիճը վերածել է չգիտեմ ինչի, մինչդեռ երեկվա բացահայտումը ցույց տվեց, որ հենց իրենց մեջ է այդ ամեն ինչը նստած:
Ես Արգիշտի Քյարամյանի վարքագծում ինչ-որ հակաօրինական բան չեմ տեսել, անկեղծ ասած: Բայց մյուս կողմից, ուզում եմ հասկանալ, այն, որ պատգամավորները ընդդիմության պատգամավորներին անընդհատ պատի անկյուն են կանգնեցնում, և ասում՝ այ դուք պետք է հարգանք ցուցաբերեք, իսկ կա՞ր այդ պատգամավորների կողմից հարգանքի որևէ ցուցիչ ոչ թե կոնկրետ անձի նկատմամբ, այլ պետական ինստիտուտի նկատմամբ»,- նշել է Մինասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more