▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում կինը ոստիկաններին հայտնել է, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին

Փետրվարի 2-ին  արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Լիլիթ Ի․-ն և հայտնել, որ հունվարի 26-ին ժամը 10։00-ի սահմաններում Կապանի համայնքապետի տեղակալ՝ Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Մարատ Հ․-ն և Վերին Խոտանան բնակավայրի վարչական ղեկավար՝ Սյունիքի մարզի բնակիչ 36-այա Ռաֆայել Գ․-ն առանց իր համաձայնության և թույլտվության Վերին Խոտանանի դպրոցից գողացել են իր 5 երեխաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաներն են Սյունիքի մարզի բնակիչներ 11-ամյա Ա․ Փ․-ն, 13-ամյա Ա․ Փ․-ն, 10-ամյա Լ․ Փ․-ն, 8-ամյա Լ․ Փ․-ն և 6-ամյա Ա․ Փ․-ն, իսկ տնից տարել են 6-րդ երեխային՝ 2-ամյա Ս․ Փ․-ին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, կինը ոստիկաններին հայտնել է, որ նրանց տեղափոխել են Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more