▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփանավանում հոտն արոտ տանելիս հայրը հայտնաբերել է որդու վթարված մեքենան և նրա դին

Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի՝ «Թուրքի թաղամաս» կոչվող հատվածից դեպի Արմանիս գյուղ տանող ճանապարհի՝ «Անահիտ» հանգստյան տան հարևանությամբ գտնվող անտառում, ավտոմեքենա է գլորվել և կան կասկածներ, որ հնարավոր է՝ տուժած կամ տուժածներ լինեն։

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են ВАЗ 2121 մակնիշի 21 TV 001 համարանիշի ավտոմեքենան, ավտոմեքենայից դուրս էլ հայտնաբերել են վարորդի՝ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Արթուր Զալինյանի դին։

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. հայրը, խոշոր եղջերավոր անասուններին տանելով արոտավայր, հայտնաբերել է վթարված Նիվան, իսկ դրսում՝ 34-ամյա որդու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 

 

 

 

 

 

 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան և մահացածին հայտնաբերել է հայրը, ով առավոտյան խոշոր եղջերավոր անասուններին տանում էր արածացնելու և նկատել է ավտոմեքենան, սակայն նրա մտքով չի անցել, որ մահացածըի որդին է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, նաև, որ Ա. Զալինյանը անտառապահ էր։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more