▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը ադրբեջանցիների կողմից ճնշումների ու հետապնդումների է ենթարկվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը, ով վերջերս Հայաստան տեղափոխվելուն պես կալանավորվեց՝ լրտեսության մեղադրանքով, պարզվում է՝ ադրբեջանցիների կողմից ճնշումների ու հետապնդումների է ենթարկվել։

Տեղեկացանք, որ երբ ադրբեջանցիները քանդել են Արցախի խորհրդարանի շենքը, եւ այդ բարբարոսությունը փաստող լուսանկարը տարածվեց համացանցում, ադրբեջանական հատուկ ծառայությունները ներխուժել են Սարգիս Գալստյանի տուն` խուզարկություն իրականացրել, վերցրել բջջային հեռախոսները՝ կասկածելով, որ նրանք են լուսանկարել ու նկարները տարածել՝ միջազգային հանրությանը տրամադրելով Ադրբեջանի դեմ:

Դրանից հետո էլ սկսել են հետեւել ամուսիններին, ինչն էլ պատճառ է դարձել, որ Արցախի հանձնումից 7 ամիս անց Գալստյանը կնոջ հետ Հայաստան վերադառնա։ Այդ որոշման վրա ազդել է նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի տեղափոխումն  ադրբեջանական Բարդա քաղաք։

Իմանալով այդ մասին եւ հասկանալով, որ իրենց անվտանգությունը երաշխավորված չէ, Գալստյանները ճանապարհ են ընկել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more