Այս մարդիկ խայտառակում են ինձ, քեզ, քո ընկերներին, ամբողջ Հայաստանի իրական անունը: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը՝ գրելով, որ այլևս թույլ չենք լինելու։
«Ամբողջ խնդիրը նրանում է, որ այսօր ստախոս վաճառականն իր թույլ տեսակով սպասարկում է Ադրբեջանի առաջնորդի ցանկությունները, իր փոքրիկ շրջանակով աջակցում է ադրբեջանական քաղաքականությունը: Մեզ ուժեղ դիվանագիտություն է պետք, որ հստակ երևան կարմիր գծեր: Ինձանից ավելի լավ գիտեք՝ ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի սուվերեն տարածքում շարունակում է մնալ ադրբեջանական զորքեր»,-նշում է նա և հավելում, որ մեզ ուժեղ դիվանագիտություն է պետք։
«Ուժեղ առաջնորդի ուժեղ դիվանագիտությունը որդեգրելու է հստակ կարմիր գծեր, որտեղ մենք չենք հրաժարվելու ոչ մեր ազգային դիմագծից, ոչ հիշողություն պահպանող ինստիտուտից, եկեղեցուց։ Հայաստանը ուժեղ է լինելու Սամվել Կարապետյանի հետ, ինչքան էլ, որ այս խոսքը դուր չի գալիս մի փոքրիկ խմբակի»,-նշում է նա:


