|
Թարմացված․ Երևանում այսօր առավոտյան շտապօգնության մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը: Պատահարի հետևանքով 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մեկը՝ 1957 թ․ ծնված բժշկուհի Հասմիկ Ղազարյանը, մահացել է, իր էջում գրել է առողջապահության նախարարը։
Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում Այսօր՝ ապրիլի 8-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը: |
Շտապօգնության վարորդը, բժիշկն ու բուժքույրը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


