Թուրքիայի ոստիկանությունը Քոջաելի նահանգի Գյոլջուքի շրջանում բետոնի մեջ թաղված հայտնաբերել են Գերմանիայի քաղաքացի, ազգությամբ հայ 39-ամյա Ռիտա Դարի Վինքլերի դին։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Անթալիայի գեղեցկության սրահներից մեկում որպես վարսավիր աշխատող Ռիտա Դարի Վինքլերը 34 օր առաջ ընկերոջ հետ տեսակցելու համար մեկնել է Ստամբուլ, որից հետո նրանից տեղեկություն չեն ունեցել մտերիմներն ու հարազատները։ Դատախազությունից թույլտվություն են ստացել նրանց ընտանեկան գերեզմանատանը, այգում և մերձավորին պատկանող շինության մոտ փորելու ու որոնումներ կատարելու համար։ Այգում ոչինչ չի հայտնաբերվել։ Վինքերի դին հայտնաբերվել է սպանության մեջ կասկածվող ընկերոջ բարեկամի աշխատավայրում՝ բետոնի մեջ թաղված։
Ստամբուլում տղամարդը սպանել է հայ ընկերուհուն ու թաղել բետոնի մեջ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Բլոգ more
more
more
more
more
more
more


